Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Դևիդ Քեմերոնը չի բացառում ԵՄ փլուզման հնարավորությունը

Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ ԵՄ կազմից, եթե Բրյուսելը չհամաձայնի եվրոպական հասարակությունում Թագավորության մասնակցության ձևաչափի փոփոխմանը: Այս մասին հայտնի է դառնում երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի ելույթի քաղվածքներից: Նա այսօր ելույթով պետք է հանդես գար Ամստերդամում,- փոխանցում է ITAR-TASS-ը:

Ծրագրվում էր, որ Նիդերլանդների մայրաքաղաքում նա հստակ պատասխան կտա առաջիկա տարիներին ԵՄ-ի հետ իր երկրի հարաբերությունների հարցին: Քեմերոնն այդ ելույթը, որի վրա աշխատել է մի քանի ամիս, համարում է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականության համար առանցքային: Սակայն Ալժիրում նավթագազային համալիրում գրոհայիների կողմից օտարերկրացիների պատանդման պատճառով վարչապետը ստիպած է մնալ Լոնդոնում՝ ղեկավարելու ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ջանքերը:

Քեմերոնի չկայացած ելույթի պատառիկներից պարզ է դառնում, որ նա ցանկանում է ևս մեկ անգամ հաստատել, թե կցանականար՝ ապագայում Մեծ Բրիտանիան կարևորագույն և ակտիվ դեր խաղար ԵՄ-ում, սակայն ներկայիս հակասությունների պահպանման դեպքում դա նրան քիչ հավանական է թվում:

Քեմերոնի խոսքով՝ ներկայումս ԵՄ գլխավոր խնդիրներն են հանդիսանում եվրոգոտու տնտեսական ճգնաժամը, անբավարար մրցունակությունը և ֆեդերատիվ Եվրոպայի գաղափարին հանրության աջակցության զգալի նվազումը:

«Եթե ստատուս քվոն պահպանվի, մտավախություն կա, որ եվրոպական նախագիծը կձախողվի: Առկա խնդիրների արհամարհումը կստիպի բրիտանացիներին շարժվել ելքի ուղղությամբ»,- նշվում է վարչապետի ելույթի տեքստում:

«Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա: Ես հաջողություն եմ ցանկանում Միացյալ Եվրոպային և ձգտում եմ հարաբերություների այնպիսի ձևաչափի, որը թույլ կտա մեզ մնալ ԵՄ-ում: Կառույցում Մեծ Բրիտանիայի մնալու համար հենց ԵՄ-ն պետք է փոխվի»,- ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում