2012-ին Չինաստանի տնտեսության աճը կազմել է 7.8%: Այս տվյալը ներկայացված է ուրբաթ օրը ՉԺՀ-ի պետական վիճակագրական վարչության հրապարակած հաշվետվությունում` հայտնում է «Սինհուա»-ն:
Նախորդ տարի ՉԺՀ-ի ՀՆԱ-ն կազմել է $8.28 տրլն:
Անցյալ տարվա 4 եռամսյակների արդյունքներով՝ ՀՆԱ աճի շարժը եղել է 8,1%, 7,6%, 7,4% և 7,9%:
Ըստ ՉԺՀ-ի պետական վիճակագրական վարչության հայտարարության, որը մեջբերում Է ITAR-TASS-ը, անցյալ տարի ՀՆԱ աճի տեմպի նվազման պատճառը մի շարք «ներքին և արտաքին բացասական գործոններն էին»:
2011-ին Չինաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 9.2%, 2010-ին՝ 10.4%:








































