Աստղային հարսանիքներով հարուստ 2014 թվականը կավարտվի ևս մեկ աղմկալի հանդիսությամբ: Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը կամուսնանան Ամանորին: Արարողությունը կանցկացվի դերասանի անձնական կղզում: Այս մասին հայտնում է Elle-ն:
51-ամյա դերասանն իր ընկերներին հրավիրատոմսեր է ուղարկել՝ Ամանորը դիմավորելու իրեն պատկանող կղզում, որը գտնվում է Բահամանյան արշիպելագում:
Դեպը բազմիցս ասել է, որ ինքը Էմբերի հետ կամուսնանա իր կղզում, հենց այն լողափին, որը դերասանն անվանել է սիրելիի պատվին՝ Amber Beach:
Հրավիրվածների թվում են Մերիլին Մենսոնը, Թիմ Բերթոնը, Հելենա Բոնեմ-Քարթերը, Սթիվեն Թայլերը և շատ այլ հանրահայտ մարդիկ:
Հիշեցնենք, որ զույգը նշանադրվել էր այս տարվա սկզբին:







































