ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բրիտանական վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ թանկ է գնահատում Մեծ Բրիտանիան ուժեղ Եվրոպական Միությունում,- հաղորդել է Սպիտակ տունը:
Վարչապետի որոշ կուսակիցներ կոչ են անում նրան հանրաքվե անցկացնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ։
Հինգշաբթի Քեմերոնը ԵՄ-ի ապագայի վերաբերյալ ելույթով պետք է հանդես գար, սակայն հետաձգել է այն Ալժիրում պատանդների հետ կապված ճգնաժամի պատճառով:
Բացի այդ Օբաման և Քեմերոնը իրենց զրույցի ընթացքում աջակցություն են հայտնել Մալիի իսլամիստների դեմ Ֆրանսիայի օպերացիային:







































