Թուրքիայում բարձրագույն ռադիոհեռուստատեսային խորհուրդը (RTUK) 410 հազար թուրքական լիրայով տուգանել է «Ես չգիտեմ, իսկ իմ զուգընկերը գիտի» հաղորդմանը «անբարոյականության» համար, քանի որ դրանում ամուսինները պարել են անծանոթուհիների հետ, իսկ իրենց կանայք դիտել են դա: Այս մասին հաղորդում է Hurriyet թերթը:
Խորհրդի կարծիքով՝ հաղորդման դրվագներից մեկը «հակասում է հասարակական բարոյականությանը» և «կործանում ընտանիքի կառույցը»:
Խորհրդի կարծիքով՝ «այդ տեսարանը տղամարդկանց դրդել է դավաճանության և ապահովել ընտանեկան անդորրը վնասող պայմաններ»:










































