Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սփյուռքում կա իրական վախ Հայաստանի ապագայի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ Բագրատ Առաքելյանը:

Պարոն Առաքելյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած դրամահավաքի արդյունքները և դրան նախորդած փուլում Սփյուռքի գործիչների հայտարարությունները, կոչերը՝ չմասնակցել դրամահավաքին, բացահայտեցին արտասահմանում բնակվող հայերի վերաբերմունքը, հիասթափությունը տեղի իշխանությունների նկատմամբ: Ի՞նչ տրամադրություններ են սրանք, և ինչո՞վ եք Դուք բացատրում այս համատարած հիասթափությունը:

-Բնականաբար, Սփյուռքում տիրող այդ տրամադրությունները չնկատելը հնարավոր չէ, սակայն սա նոր երևույթ չէ, այս վերաբերմունքը կուտակվել է վերջին տարիների ընթացքում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը պարզապես առիթ էր, մի դրվագ, որը  հնարավորություն տվեց հայտնել արդեն երկար ժամանակ կուտակված մտավախությունները: Մտավախությունն այս դեպքում այնքան էլ ճիշտ բառ չէ, ավելի ճիշտ՝ Սփյուռքում կա իրական վախ Հայաստանի ապագայի հետ կապված, այն գործընթացների, որոնք  հիմա տեղի են ունենում երկրում: Սա է   անվստահություն  ներշնչում մարդկանց:

Կա անվստահություն  Հայաստանի ներկայիս կառավարության հանդեպ  այն քայլերի պատճառով, որոնց դիմել է կառավարությունը  հատկապես վերջին շրջանում, ինչպես՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումը, տնտեսական քաղաքականությունը: Սփյուռքը զգում է, որ Հայաստանը քամված է: Հայաստանում իշխանության գլուխ կանգնած մարդիկ  չեն համապատասխանում իրենց դիրքերին, և բնականաբար, հայ ազգի մեծամասնությունը, որը, ցավոք, ապրում է արտասահմանում, ներսից ու կողքից դա տեսնում է: Դրանով են հենց պայմանավորված այն բողոքի ակցիաները, որոնք կապված էին դրամահավաքի հետ: Այդ դրամահավաքի ֆոնդի ղեկավարները նույն կառավարության անդամներն են, որոնք բերել են Հայաստանը այդ վիճակին, և, բնականաբար, ոչ մի այդպիսի վստահություն չկա: Սփյուռքում շատ շատերը պարզապես հիասթափություն են ապրում: Իրենց մեջ այդ վախը նստած է Հայաստանի վաղվա օրվա նկատմամբ:

Հարցը կոնկրետ հենց այդ ֆոնդի մասին չէ: Հարցն ընդհանրապես կառավարության նկատմամբ  վստահության մասին է. ոչ միայն ֆոնդի գումարները կառավարելու, այլև ընդհանրապես  երկրի բյուջեի գումարները կառավարելու մասին է խոսքը: Հայաստանում հսկայական ներդրումներ են արվել , բայց Սփյուռքում չեն նկատում իրենց ներդրումների արդյունքը: Սփյուռքից բավականին գործարարներ, որոնք փորձեցին Հայաստանում ներդրումներ անել, մի մասը հիասթափվեց, մյուս մասը «քցվեց», թալանվեց նույն Հայաստանի ղեկավար ու բիզնես ստրուկտուրաների կողմից: Մարդիկ  թալանվեցին և հասկացան, որ ներկայում Հայաստանում գումարներ ներդնելն անարդյունավետ է  և որպեսզի այդ գումարները ծառայեն իրենց նպատակին, Հայաստանում պետք է ներդրվեն նոր մեխանիզմներ, այդ գումարները պետք է կառավարվեն ուրիշ մարդկանց կողմից, այդ գումարները պետք է հասնեն իսկապես կարիքավորներին և այն ենթակառուցվածքներին, որոնց ուղղված են այդ գումարները: Հիմնական հարցը վստահությունն է:

Դուք ասացիք, որ սա կուտակված վերաբերմունք է, իսկ  ի՞նչը լցրեց համբերության բաժակը, որի հետևանքով մենք ունենք որակական ազդեցություն Հայաստանում:  Գուցե դա ԵՏՄ-ին միանալու որոշո՞ւմն էր:

-Այո, նաև  այդ հանգամանքն ունեցավ իր նշանակությունը:  Բայց դրանից բացի, ի՞նչ է նշանակում տնտեսական անկում: Այսօր Հայաստանի արտաքին պարտքը կազմում է մի այնպիսի ահռելի գումար, որ Հայաստանում ապրող յուրաքանչյուր ընտանիք պարտք է 5-10 հազար դոլար: Այսօր Հայաստանում շատ տներ կան, որ նույնիսկ այդքան գումար չարժեն: Դա նշանակում է, որ այս փոքր ազգն ապրելով իր երկրում, իր հողի վրա, արդեն իր տունը պարտք է ինչ-որ մեկին: Իսկ այդ կարգավիճակը ստեղծվել է այն կառավարության կողմից, որը տարիներ շարունակ երկիրը բերել հասցրել է այս աղետին:

Իսկ, ըստ Ձեզ, ո՞րն է իրավիճակից դուրս գալու, փակուղին  ճեղքելու  հնարավորությունը:

-Հայաստանում այնպիսի իրավիճակ չէ, որ փոխելով մի օղակ, շղթան կարողանա կազմավորվել: Հայաստանում առաջին հերթին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ,  ղեկավարության կառուցվածքային փոփոխություններ: Այսօր մենք պետք է հասկանանք, որ Հայաստանին ակտիվ, խելացի, գրագետ, կրթված գործավարներ են պետք, որոնք կկարողանան Հայաստանն այս  աղետալի վիճակից դուրս հանել: Ցավոք, այսօրվա կառավարության կազմում ես չեմ տեսնում այդպիսի մարդկանց:

Սա, փաստորեն, պայմանավորված  չէ բացառապես Հովիկ Աբրահամյանի կառավարությամբ:

– Անկեղծ ասած, նրա  կերպարն իբրև վարչապետ հեռու է իմ պատկերացումից: Նորից եմ ասում, որ Հայաստանին  անհրաժեշտ են  երիտասարդ, միգուցե նաև արտասահմանում կրթված, այդ բառից վախենալ պետք չէ, մասնագետներ:  Հայերի գերակշռող մեծամասնությունը ապրում է արտասահմանում, նրանց մեծ մասը կրթված, պրոֆեսիոնալ, հաջողությունների հասած մարդիկ են: Ընտրանին շատ լայն է, պարզապես ցանկություն պետք լինի, ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք այլընտրանք չունենք:

Տիգրան Սարգսյանի կառավարությունը հենց այդպիսին էին որակում, սակայն այդ կառավարությունը ևս չհաջողեց, քանի որ այդ կառավարության հրաժարականն էին պահանջում իրենց ոչ իշխանական, ընդդիմադիր «Եռյակ» համարող ուժերը:

– Այդ Եռյակի հետ կապված ընդդիմություն բառը միայն չակերտներով կօգտագործեի, որովհետև իրականում ոչ մի ընդդիմություն չկա: Ես չեմ հավատում, որ Գագիկ Ծառուկյանը կարող է Հովիկ Աբրահամյանին ընդդիմադիր լինել՝ խնամի լինելով հանդերձ: Ես չեմ կարող տեսնել լուրջ ընդդիմություն Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ: Պարզապես խեղկատակություն է: Ես դա լուրջ  չէի ընդունի:

Իսկ ինչ վերաբերում է այն որակին, որն ունեցել է կառավարությունը տարիներ շարունակ, Կառավարության կատարած աշխատանքի հետևանքները մեր աչքի առաջ են: Շատ բարդ հարցեր են Հայաստանի առջև կանգնած, որոնք լուրջ լուծումներ են պահանջում: Բայց ամենաառաջին քայլը պիտի լինի որակայինիշխանաոխությունը, որը կկարողանա իրոք Հայաստանի շահերը պաշտպանել: Օրինակ՝ Պուտինը Էրդողանի հետ պայմանագիր ստորագրեց նոր գազամուղի վերաբերյալ: Փաստացիորեն Պուտինը Էրդողանի ձեռքը տվեց մի նոր լծակ: Պատկերացրեք, որ վաղը այդ գազամուղը կկառուցեն Թուրքիայի տարածքում և շահութաբեր կլինի Ռուսաստանի համար, թեև ես խիստ կասկածում եմ դրանում: Դրանով իսկ Թուրքիան ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա տարածաշրջանային հարցերի լուծման մեջ: Ռուսական ԶԼՄ-ների ազդեցությունն այնքան մեծ է, որ նույնիսկ Հայաստանում ծնված, մեծացած մարդիկ չեն տեսնում այն ակնհայտ բաները, որոնք կարող են Հայաստանը կործանման բերել: Պետք է հասկանալ, որ Հայաստանը գտնվում է մի քանի բևեռների՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Եվրոպայի և ԻՐանի միջև, կարելի է ասել նաև Վրաստանի, պետք է կարողանալ բոլոր այդ բևեռների հետ ճիշտ աշխատել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում