Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սկոթն անսպասելի աջակցություն է ստացել ընտրողների մի յուրօրինակ խմբից։ Ժամանակը ցույց կտա՝ կգոհանցնի՞ դա նրան, թե՝ ոչ, քանի որ խոսքը սատանայապաշտների մասին է։
Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ սատանայապաշտները հունվարի 25-ին նահանգապետի նստավայրի մոտ ցույց են նախատեսել։ «Մութ ուժերի ներկայացուցիչներն» այդ կերպ իրենց շնորհակալությունն են ուզում հայտնել նահանգապետին, ով վերջերս նահանգի ուսումնական հաստատություններում կրոնական հայացքների արտահայտումը թույլատրող օրինագիծ է ստորագրել։
Ցույցի մասին հայտնել է «Սատանայապաշտական տաճարի» տեղական ներկայացուցիչ Լյուսեն Գրիվզը։ Այս մասին հաղորդում է ABCNews.com-ը։ Այս «տաճարը» Ֆլորիդայում հիմնադրվել է 2012-ին։
Նահանգապետ Սկոթի մամլո քարտուղարն ABCNews.com-ում գրել է. «Սա մեծ երկիր է, և ամեն մարդ ձայնի իրավունք ունի»։








































