Thursday, 04 06 2026
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
Պետությունը պետք է պաշտպանի ոչ միայն սահմանը, այլև մարդու խաղաղ, արժանապատիվ կյանքը
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Երբ կյանքը թանկանում է, պետությունը պարտավոր է կանգնել մարդու կողքին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
Արժանապատիվ կյանքը շքեղություն չէ․ Պետությունը պետք է կանգնի քաղաքացու կողքին
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
Արժանապատիվ կյանքը պետության պարտքն է. Բարեկեցիկ պետությունը սկսվում է պաշտպանված քաղաքացուց
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
Պետությունը պետք է դառնա քաղաքացու բնակարանային երաշխավորը

Բաքվում կանխվել է ընդդիմության չարտոնված բողոքի ակցիան

Ադրբեջանական SalamNews.org կայքի հաղորդմամբ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր փոխքարտուղար, Միլլի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Մուբարիզ Գուրբանլըն անդրադարձ է կատարել ընդդիմության չարտոնված ցույցի կանխմանը.

«Այդ միտինգը կանխվել է այն նույն մեթոդով, որը գործում է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Այն, որ «Հասարակական պալատ հանուն ժողովրդավարացման» քաղաքացիական շարժումը միտինգի անցկացման համար ընտրել էր հենց Շատրվանների հրապարակը, խոսում է նրա խորաթափանցության մասին. այդ վայրը մշտապես լեփ-լեցուն է մարդկանցով: Դրանով ընդդիմությունը հնարավորություն կստանար թմբկահարելու, թե իրենց բողոքի ակցիան բազմամարդ է եղել:

Միևնույն ժամանակ միտինգի կազմակերպիչներին ի սկզբանե զգուշացվել է, որ Ադրբեջանն «իրավական» երկիր է, և, դրա հետ կապված, ապօրինի ակցիաները կկասեցվեն:

Շաբաթօրյա միտինգը ցույց տվեց, որ ադրբեջանական ժողովուրդը դեմ է արմատականությանը: Այսուհետ ընդդիմությունը, նմանատիպ բողոքի ակցիաներ պլանավորելիս, պետք է գիտակցի, որ եթե այս անգամ իրենց բողոքի ակցիային ներկա են գտնվել տասնյակ մարդիկ, ապա հաջորդ անգամ կմասնակցեն միայն հատուկենտ մարդիկ»:

Հիշեցնենք, որ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը հիմնադրվել է 1992 թվականի դեկտեմբերի 18-ին: 2009 թվականի վերջի դրությամբ, կուսակցությունն ուներ 518.000 անդամ:

2010 թվականի նոյեմբերի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կուսակցությունը ստացավ Միլլի Մեջլիսի 125 մանդատներից 72-ը:
Իսկ ահա «Հասարակական պալատ» քաղաքացիական շարժումը ձևավորվել է նախորդ տարվա դեկտեմբերի վերջին` ի պատասխան նոյեմբերի 7-ին Ադրբեջանում հերթական անգամ կեղծված ընտրությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում