2012 թ. արտերկրում աշխատելու նպատակով Թուրքիան լքել է 57 հազար 953 մարդ: Արտագնա աշխատանք փնտրողների առաջնային հոսքը դեպի Իրաք է: Երկրորդ տեղում Ռուսաստանն է: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի Զբաղվածության գործակալության վիճակագրության համաձայն՝ 2012-ին արտերկրում աշխատանք փնտրող քաղաքացիների հոսքը մեծ է եղել նաև դեպի Սաուդյան Արաբիա և Թուրքմենստան:
Ըստ տեղեկությունների՝ 2011 թվականի համեմատ 2012-ին աշխատելու համար արտերկիր մեկնողների թիվը Թուրքիայում ավելացել է 10.41 տոկոսով:
Այս տարի Թուրքիան աշխատողներ չի ուղարկել ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Բուլղարիա, Չինաստան, Դանիա, Ֆինլանդիա, Գանա, Հոնգկոնգ, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Իտալիա, Կանադա, Կոնգո, Մալդիվներ, Մալայզիա, Նեպալ, Նորվեգիա, Պանամա, Թայլանդ և Թայվան:









































