Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ իր երկիրը, հնարավոր է, հրաժարվի ԵՄ անդամակցությունից այն դեպքում, եթե դա վնասի այլ երկրների հետ իր շահերին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Սերբիան աշխարհագրական, քաղաքական և այլ չափումներով պատկանում է եվրոպական տարածությանը, և մեր նպատակն է դառնալ ԵՄ անդամ, սակայն ոչ ի վնաս Սերբիայի շահերի և ի վնաս Սերբիայի ու Եվրոպական միության անդամ չհանդիսացող իր բարեկմաների հարաբերությունների»,- ասել է Դաչիչը:





































