Թեհրանը Դամասկոսին կտրամադրի 1 մլրդ դոլարի վարկ, տեղեկացնում է Interfax-ը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Սիրիայի վարչապետ Վաիլ Ալ-Հալքի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում:
Բացի այդ՝ սիրիական ու իրանական կողմերը ստորագրել են ևս 7 պայմանագիր էներգետիկայի ոլորտում, հաղորդում են սիրիական ԶԼՄ-ները:
Սիրիայի էլեկտրաէներգիայի նախարար Իմադ Խամիսը հայտնել է, որ Իրանը Սիրիայում կֆինանսավորի էլեկտրակայանի կառուցումը, ինչպես նաև կապահովի երկիրն էլեկտրաէներգիայով: Այդ նախագիծը կիրագործվի Իրաքի հետ համատեղ:










































