Ամերիկացի ռեժիսոր Բրայան դե Պալման ֆիլմ կնկարահանի Փենսիլվանիա նահանգի համալսարանի ամերիկյան ֆուտբոլի հայտնի սկանդալային մարզիչ Ջո Պատերնոյի մասին, հաղորդում է Deadline-ը: «Երջանիկ հարթավայր» ֆիլմում գլխավոր դերակատարը Ալ Պաչինոն է:
Ջո Պատերնոն մարզել է ֆուտբոլիստներին 1949թ. և համալսարանական թիմի հետ հաղթանակների թվով ռեկորդ է սահմանել: Նա աշխատանքից հեռացվել է 2011թ. սեռական բնույթի սկանդալի հետևանքով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Պատերոն տեղյակ է եղել իր օգնական Ջերի Սանդաքսի ապօրինի գործողությունների մասին, ով լոգասենյակներում 10 տարի շարունակ բռնաբարել էր 15-ամյա դեռահասների: Սանդաքսին դատապարտել են 30-60 տարվա ազատազրկման: Համալսարանն ու թիմը ևս պատժվել են: Մեծ համբավ ունեցող Պատերնոյի հեռացումը ուսանողների շրջանում մեծ դժգոհություն էր առաջացրեց: 2012թ. հունվարին 85 տարեկանում նա մահացավ քաղցկեղից:
2012թ. ICM Partners ընկերությունը գնել է «Երջանիկ հարթավայր» ֆիլմի էկրանավորման իրավունքները, որի սյուժերի հիմքում ընկած է մարզչի ինքնակենսագրությունը: Նույն տարվա սեպտեմբերին էլ հայտարարվեց, որ Պատերնոյի դերում կխաղա Ալ Պաչինոն:
Այժմ արդեն հայտնի է սցենարիստի և ռեժիսորի անունը: Նկարահանումները կգլխավորի Բրայան դե Պալման, ով Ալ Պաչինոյին նկարահանել է «Կարլիտոյի ուղին» և «Սպիներով դեմքը» ֆիլմերում, իսկ սցենարիստի դերում հանդես կգա Դեյվ Մաքքենը:








































