Չինական «Գուանչժոու»-ի կիսապաշտպան Ալեսանդրո Դիամանտին կարող է վերադառնալ Իտալիա, տեղեկացնում է Tutto Sport-ը:
31-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուս»-ը և «Ինտեր»-ը:
Հաղորդվում է, որ թիմերը պատրաստվում են 6 մլն եվրո տրամադրել Դիամանտիի տրանսֆերի համար:
Հավելենք, որ Դիամանտին Չինաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 22 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:








































