Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԶԼՄ-երին կոչ է արել «չֆետիշացնել» որպես քաղբանտարկյալ ազատ արձակված մարդկանց: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն» գործակալությունը, երեկ նախագահական նստավայրում Սաակաշվիլին Պատվո շքանշան է շնորհել Վրաստանի ՆԳՆ նախկին աշխատակցուհի Կարինե Գրիգորյանին: Գրիգորյանն օրերս հրաժարական էր տվել՝ որպես բողոքի նշան ռուս գործակալներին ազատ արձակելու և նրանց քաղբանտարկյալի կարգավիճակ շնորհելու դեմ:
«Այս մարդիկ ծանր հանցագործություններ են կատարել. նրանք դժբախտություն են բերել ընտանիքներին և սպանել են մարդկանց»,- ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքերով՝ վերջին հաշվով Վրաստանի հասարակությունը համապատասխան եզրակացություններ կանի:








































