Երեկ օրվա երկրորդ կեսին և այսօր առավոտյան ֆինանսական շուկայում նկատվում է կայություն: Այսօր Կառավարության նիստից առաջ հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Երեկ շուկայում թանկացան առաջին անհրաժեշտության ապրանքներ ալյուրը, շաքարավազը և այլ ապրանքներ:Արտակ Շաբոյանին հանձնարարում են ուսումնասիրել շուկան և ամեն օր տեղեկացնել ինչ է կատարվում»,-հայտնեց վարչապետը:
Նրա խոսքով, Կառավարությունը չի հանդուրժելու անհիմն թանկացումները:
Երեկ Աբրահամյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի գործընկներներին, տնտեսվարողների հետ:
«Մեր միջազգային գործընկերները ամբողջությամբ աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքրի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կայունացման մեր քայլերին»,-տեղեկացրեց Աբրահամյանը:











































