Thursday, 06 06 2024
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է

Բուքինգհեմյան պալատը հերքել է Էլիզաբեթ II-ի՝ առաջիկայում գահից հրաժարվելու մասին շշուկները

Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչները հերքել են Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի՝ առաջիկայում գահից հրաժարվելու մասին շշուկները: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը:

Այդ շշուկների պատճառը Coral բուքմեյքերական ընկերության գործողություններն են: Ընկերությունը դադարել է խաղադրույքներ ընդունել այն բանի վրա, որ 88-ամյա թագուհին գահից հրաժարվելու մասին կհայտարարի ժողովրդին հղված ավանդական ուղերձի ժամանակ՝ դեկտեմբերի 25-ին:

Սովորաբար բուքմեյքերական ընկերությունները դադարում են խաղադրույքներ ընդունել, երբ կասկածում են, որ խաղադրույք կատարողները սպասվող իրադարձության մասին նախապես տեղյակ են:

Սրա հետ կապված՝ Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը հայտարարել է. «Մենք չենք մեկնաբանում բուքմեյքերական ընկերությունների աշխատանքը»: Միաժամանակ նա հիշեցրել է, որ թագուհին գահին բազմելիս երդվել է, որ «իր ամբողջ կյանքը կնվիրի երկրին ծառայելու գործին, անկախ նրանից՝ այն կարճ կլինի, թե երկար»:

Բացի դրանից՝ թագավորական պալատի ներկայացուցիչները թերթին ասել են, որ թագուհու ամանորյա խոսքը նախօրոք է ձայնագրվում և մի քանի անգամ է հեռարձակվում տարբեր ժամային գոտիների համար: Նրանց խոսքով՝ թագուհին այդ կարևոր հայտարարությունն անելու համար չէր ընտրի նախօրոք ձայնագրված խոսքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում