Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ

Լյովա Երանոսյանի «ականջ կտրելու» սպառնալիքը նոր թափ է հաղորդել ազատամարտիկների շարժմանը. «Հրապարակ»

Փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանի «ականջ կտրելու» սպառնալիքը՝ ուղղված իշխանության դեմ ըմբոստացողներին, նոր թափ է հաղորդել շարժմանը: Այս մասին մեզ հետ զրույցում երեկ ասաց Ազատամարտիկների դաշինքի ներկայացուցիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:  Նրա պնդմամբ, այս օրերին իրենց գրասենյակ են այցելում կռված տղաներն ու զորակցություն հայտնում, սակայն դա դեռ չի նշանակում, որ ազատամարտիկները պետք է իրար դեմ սրեր ճոճեն: Ազատամարտիկների պատասխանն իշխանության մեջ գտնվող մարտական ընկերներին կլինի համաժողովրդական շարժման ուժեղացումը միայն: Թեմայի շուրջ զրուցեցինք գեներալ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ:

– Պարոն Մելքոնյան, մինչ վերջին հարձակումները Դուք  հայտարարություն էիք տարածել՝ 7 կետանոց, որի վերջին կետը հենց իշխանության բռնություններին համարժեք պատասխան տալն էր: Հայտարարությունից հետո Ազատամարտիկների դաշինքի կանխատեսումներն իրականացան՝ ներքին զորքերի հրամանատարի մակարդակով,  հիմա Ձեր խոստացած համարժեք պատասխանը ո՞րն է լինելու:

– Հայտարարությունը տարածվելուց հետո ակտիվացումն սկսվեց: Երանոսյանն առաջինը փորձեց, որ համոզվի, թե  ինչ պատասխան կտանք, երեւի ինքն ամենահզորն էր համարվում, որ որոշեց, որ ինքը փորձի-տեսնի, թե ինչ կլինի: Փորձեց եւ տեսավ ինչ եղավ: Ամբողջ ժողովուրդը, կուսակցությունները, քաղաքական գործիչները թե Հայաստանում, թե արտասահմանում՝ բոլորը թքեցին վրաները: Տեսան, որ իշխանությունները հրահրում ու ազատամարտիկներին հանում են իրար դեմ: Բայց մենք չենք իջնում էդ մակարդակին եւ երբեք ազատամարտիկի վրա ձեռք չենք բարձրացնի, մենք իրան կդաստիարակենք: Չի կարելի: Չի ստացվի, կարող է մի երկու ախմախ ախմախություն անեն, էդ աստիճանի իջնեն ու գնան՝ ազատամարտիկի վրա ձեռք բարձրացնեն: Դա խայտառակություն է: Իշխանությունները չեն մտածում, որ պատերազմն ավարտված չէ, ու էդ տղերքն են կանգնելու իրար կողքի, անկախ ամեն ինչից: Որպեսզի կարողանային ազատամարտիկների բերանը փակեն, գնացին դրան, որ մենք էլ դուրս գայինք Երանոսյանի դեմ, բայց մենք ո՞նց կարող ենք ձեռք բարձրացնել նրա վրա, ով համարվում է ազատամարտիկ: Իշխանության մակարդակով ուզեցան մեզ վախեցնեին, որ ձեզ այսպես կանենք, բայց իրենք հիմա շաքար են ստացել, տուն են գնում՝ չեն էլ քնում, որովհետեւ իրենք մտածում են՝ էս ի՞նչ հիմարություն արեցին:

Դուք կարծում եք, որ փոշմանե՞լ են:

– Իհարկե կփոշմանեին: Իհարկե, իրենք էդ հաշվարկը չէին արել, որ տղաները ոչ թե կփախնեն-կմտնեն ծակերը, այլ կհամախմբվեն: Էդ դեպքից հետո բոլոր տղաները, որ տանը նստած սպասում էին, թե ինչ կլինի, բոլորը դուրս են եկել: Շատերի համար ավելի արժանահավատ դարձավ պայքարը, տեսան, որ քաղաքական ուժերը ճնշում են, արդեն  տղերքի վրա ձեռք են բարձրացնում, գալիս են ու համախմբվում:

Դուք շատ էիք խոսում իշխանափոխության արագացված ժամկետների մասին, որը չէր համընկնում եռյակի լիդերների որդեգրած ժամկետների հետ: Վերջին զարգացումներից հետո փոփոխություններ կա՞ն, խոսվում է, որ կարող է եւ առանձնանաք շարժումից:

– Ոչ, մենք չենք առանձնանա, մենք համաժողովրդական շարժման հետ ենք: Երբ նրանք հավաքվում են՝ որոշումներ կայացնելու, մեր ներկայացուցիչն էլ է մասնակցում: Հարցերը լուծվում են բոլորիս ձայնով: Մեր մարտավարությունը համընկնում է,  բռնությունները չեն ազդի մեր որոշման վրա, բոլորս խորհրդակցում ենք համաժողովրդական շարժման ղեկավարների հետ, հետո նոր որոշում կայացնում: Էն հարցերի շուրջ, որ համընկնում է, համագործակցում ենք, իսկ Ձեր նշած ժամկետների հետ համաձայնեցինք այն առումով, որ  համաժողովրդական շարժման  քաղաքական հատվածը տեղեկացնում է, որ իրենք ուզում են ավելի շատ իրազեկեն ու համախմբեն  ժողովրդին:  Բայց այնպես չէ, որ էդ ժամկետը կարող է ձգվել 17-18 թիվը, շատ շուտ է լինելու: Իսկ իշխանության պահվածքին մեր համարժեք պատասխանը չի լինի լոմ ու քլունգով, ապտակը ողջ ագզաբնակչության ըմբոստացումն է:

Լուրեր կան, որ այս օրերին իշխանությունը փորձում է ձեզ հետ բանակցել ՊՆ բարձրաստիճան զինվորականների՝ ձեր մարտական ընկերների միջոցով՝ հորդորելով ետ կանգնել պայքարից: Այդ հորդորներն ինչպե՞ս են ազդում ձեր ծրագրերի վրա:

– Պաշտպանության նախարարության հետ մենք գործ չունենք, բոլորը մեր ընկերներն են, մեր սահմանների պահողն ու պահպանողն են: Մենք բացատրում ենք, ու լավ էլ հասկանում են: Մեր մարտական ընկերներն ասում են՝ ի՞նչ եք ուզում, մենք բացատրում ենք ու նաեւ հարցնում՝ դուք գո՞հ եք, որ ժողովուրդն այսպես է ապրում, որ արտագաղթում են, որ պատերազմ սկսվի, զինվոր չի լինելու: Հասկանում են, բայց քանի որ ծառայության մեջ են, չեն կարող դուրս գալ:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում