Կանադացի փոփ կատարող Ջասթին Բիբերը կգիշերի Լոս Անջելեսի փողոցներում: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: Ակցիայի պաշտոնական նպատակն է հասարակության ուշադրությունը անտունների խնդրին հրավիրելը: Նշվում է նաև, որ երգիչը որոշել է նման քայլի գնալ իր իմիջը բարելավելու համար:
Բիբերը գիշերը փողոցում կանցկացնի իր մենեջերի` Սքութեր Բրաունի խորհրդով: «Սքութերը փորձում է ծրագիր մշակել, որը կօգնի Ջասթինի կարիերային ավելի երկար շարունակվել»,- ասել է աղբյուրը:









































