Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կառլոս Տևեսը կես տարով զրկվել է վարորդական իրավունքից: Պատճառն արագության չարաշահումն է:
Տևեսի դատապաշտպանը հայտարարել է, որ ֆուտբոլիստը դատարանից նամակներ է ստացել, սակայն դրանց չի պատասխանել, քանի որ չի հասկացել «constabulary»(ոստիկանություն) բառի իմաստը:
«Տևեսը գիտի «police» բառը: Նա չգիտեր, որ «constabulary»-ն դրա համարժեքն է: Նամակներում երկրորդ տարբերակն է գրված եղել»,- ասել է դատապաշտպանը:






































