Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի խիտ բանկեցված Մաամուր թաղամասերից մեկում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Այս մասին հայտնում է Associoated Press գործակալությունը:
Ավելի վաղ հայտնել էին 4 զոհի ու 8 վիրավորի մասին: Մարդիկ կարող են դեռ փլատակների տակ լինել: Շենքի փլուզման պատճառները պարզվում են:
Փրկարարները չեն դադարեցնում աշխատանքներն աղետի վայրում՝ հուսալով գտնել դեռ ողջ մնացած մարդկանց:








































