Ռումինիայի երկաթուղու աշխատակիցները չորեքշաբթի զանգվածային գործադուլ են անում՝ դժգոհելով աշխատավարձի ուշացումներից՝ հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
«Ռումինական երկաթոիղիներ» պետական ընկերության ներկայացուցիչ Օանա Բրանզան պարզաբանել է, որ ակցիայի հետևանքով արդեն կանգնեցվել է 140 գնացք:
«Երկաթգուղային հաղորդակցությունը խախտված է լինելու մինչև ուշ երեկո»,- նշել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ գործադուլի մասին որոշումը կայացվել է ամենավերջին վայրկյանին:
Երկաթուղու աշխատողները դժգոհ են, որ իրենց աշխատավարձ չի տրվել դեկտեմբերի համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»: