ՌԴ ՆԳՆ-ն հաստատում է, որ մահացու հրազենային վնասվածքներից հիվանդանոցում մահացել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը: Այս մասին փոխանցում է Interfax-ը:
Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք,Մոսկվայում մահափորձ է իրականացվել Դեդ Հասանի վրա: Հայտնի քրեական հեղինակությունը վերջին տարիների արդեն երկրորդ անգամ է դառնում սպանության փորձի զոհ:
Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ Ուսոյանի ուղղությամբ մի քանի փամփուշտներ են արձակվել Մոսկվայի կենտրոնում՝Պովարսկայա փողոցի ռեստորանի մոտ:
Նախնական տվյալներով՝ փամփուշտներից մեկը դիպչել է պատահական անցորդի ոտքին: Տեղեկություններ են պտտվում այն մասին, որ դիպուկահարը արձակել է զրահածակող փամփուշտներ: