Thursday, 06 06 2024
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել

42-ամյա կինը դաժանաբար սպանել է ամուսնու բացակայությունից օգտվելով՝ իր հետ սեքսով զբաղվելու փորձ կատարած հարևանին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Կարինե Սոբչենկոյի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա Կարինե Սոբչենկոն 2014 թվականի հունիսի 30-ին Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղային հարկի սենյակներից մեկում խոհանոցային դանակով երկու հարված է հասցրել ու կյանքից զրկել Կարեն Մ.-ին:
Կարինե Սոբչենկոն մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Կարինեն վրդովվել է տուժող Կարենի կողմից իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ անելու պատճառով:

Կարինեն նախկինում մի քանի անգամ դատապարտվել է:

Նա ամուսնու հետ վարձակալական հիմունքներով բնակվել է Անդրֆեդերացիայի առաջին նրբանցքի վերոհիշյալ տան նկուղային հարկի սենյակներից մեկում: Տուժող Կարենը հարևան սենյակում է ապրել:

Դեպքի պահին Կարինեի ամուսինը աշխատավայրում է եղել:
Կարինեն հայտնել է, թե Կարենը մի քանի անգամ է իրեն անպարկեշտ առաջարկություններ արել: Այդ մասին Կարինեն նույնիսկ ամուսնուն է ասել, ու ամուսինը դիտողություն է արել հարևանին:

Կարինեն չի ընդունում, որ դիտավորյալ սպանել է տուժողին: Նա հայտնել է, թե ոչինչ չի հիշում, ուշքի է եկել՝ արյունոտ դանակը ձեռքին:

Դատական նիստին ներկայացել էին սպանված Կարենի ծնողները: Նրանք Գյումրիում են ապրում՝ «մսի կոմբինատի տարածքում գտնվող դոմիկում»:

Տուժողի իրավահաջորդը Կարենի հայրն է: Նա պատշաճ տեսքով մարդ է, Կարենի մայրը՝ նույնպես: Ծնողները ծանր են տանում որդու կորուստը: Մայրը դահլիճ մտնելով ու ամբաստանյալի տեղում նստած Կարինեին տեսնելով՝ չդիմացավ. «Իրա համար էի պահել-մեծացրել որդուս… Ես մինչև վերջ պիտի բողոքեմ»: Դեռ դատական քննությունը չսկսված՝ տուժողի հարազատները պատրաստ են բողոքի:

Տուժողի մայրն ասաց, թե քառասունհինգամյա Կարենը, Գյումրիում աշխատանք չգտնելով, դեպքից ամիսներ առաջ եկել էր Երևան՝ աշխատելու: Նա ժամանակին լավ աշխատանքի է եղել, գազի գծով մասնագետ է եղել: Ըստ ծնողների՝ Կարենն ընկել է փորձառու Կարինեի թակարդը: Մոր ասելով՝ Կարինեն որդուն տասնհինգ օր իր տանն է պահել…

«Տղիս որ նայեիք՝ ոնց որ քայլող ապտեկ լիներ, այսինքն շատ մաքրասեր էր: Ուղղակի ապշած ենք, թե ինչ է գտել էս Կարինեի մեջ, նույնիսկ գլխին մազ չունի, պարիկ է դնում… Էնքան աղջիկներ ենք ցույց տվել Կարենին, որ ամուսնանա, ամեն մեկին մի անուն էր կպցնում: Բայց եկել՝ տեսեք, թե ում կողքին է հայտնվել… Ամեն շաբաթ-կիրակի տղես գալիս էր Գյումրի, մեզ համար դեղ էր բերում, ասում էր, որ շուտով վիճակը կկարգավորվի… Ուզում էինք գալ Երևանում նրա վարձած տունը տեսնել՝ չէր թողնում: Հետո իմացա, թե որտեղ է ապրել, չի ուզեցել, որ տեսնենք…»:

Ծնողների ցավն այն է, որ Կարենը խմիչքի հանդեպ սեր է ունեցել: Հենց դա էլ, նրանց կարծիքով, Կարենին կապել է Կարինեի նման կնոջ հետ: Տուժողի ծնողների խոսքով՝ դեպքի պահին Կարինեն էլ է խմած եղել, իրենք լսել են դրա մասին…

Քսանչորս տարի առաջ սրտի կաթվածից մահացել է նրանց ավագ որդին, հիմա էլ սպանության զոհ է դարձել Կարենը: Մնացել է Ռուսաստանում ապրող որդին…

Տուժողի ծնողները երկար տարիներ աշխատել են Գյումրիում, իրենց ասելով՝ ունևոր են եղել, բայց երկրաշարժի ժամանակ կորցրել են բնակարանն ու ամբողջ ունեցվածքը ու մինչև հիմա ապրում են տնակում…

Ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարեն Մանուչարյանը, ով Կարինեին պաշտպանել է նաև նախաքննության ժամանակ ու լավ ծանոթ էր գործին, հանդես եկավ միջնորդությամբ:

Ըստ պաշտպանի՝ նախաքննության ընթացքում Կարինեն մանրամասն ցուցմունքներ է տվել: Նա հայտնել է, որ դեպքի վայր հանդիսացող տանը վերջին մեկ տարվա ընթացքում տուժողը սեռական հետապնդման է ենթարկել իրեն, վիրավորել ու սպառնալիքներ է տվել:

Դեպքի օրը տուժողը խմել է ընկերոջ հետ, տուն է եկել, օգտվել այն հանգամանքից, որ Կարինեի ամուսինը աշխատանքի է, ու ներխուժել է Կարինեի սենյակ այն ժամանակ, երբ նա քնած է եղել: Կարինեն, ըստ պաշտպանի, արթնացել է, դժվարությամբ վռնդել է տուժողին: Վերջինս ոտքերով ու ձեռքերով հարվածել է Կարինեի սենյակի դռանը, հայհոյել է, սպառնացել:

Հետո թե ինչ է կատարվել՝ Կարինեն, պաշտպանի ասելով, չի հիշում: Նա չի հիշում, թե ինչպես է հայտնվել Կարենի սենյակում: Ուշքի է եկել՝ արյունոտ դանակը ձեռքին:

Պաշտպանն իր միջնորդության մեջ ասաց, որ հարցումներ է կատարել ու պարզել, որ 1972 թվականին ծնված Կարինեն 1987 թվականից հաշվառված է եղել Վանաձորի նյարդահոգեբուժական դիսպանսերում՝ «թեթև դեբիլություն, փսիխոպաթոնման վարք» ախտորոշմամբ:

Պաշտպանը միջնորդեց դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննություն նշանակել՝ պարզելու համար, թե տևական ժամանակ տուժողի կողմից սեռական հետապնդման ենթարկվելը, տուժողի հակաօրինական վարքագիծը Կարինեի մոտ չէի՞ն առաջացրել կումուլյատիվ աֆեկտ:

Պաշտպանը նշեց, որ նախաքննության ժամանակ ներկայացրել է նույն միջնորդությունը, բայց քննիչը անհիմն կերպով մերժել է միջնորդությունը, նշանակել է միայն դատահոգեբուժական փորձաքննություն, դատահոգեբանական փորձաքննությունը համարել է անտեղի:

Մեղադրող դատախազն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ, ասաց, թե իրոք, պաշտպանը նախաքննության ժամանակ էլ է միջնորդել նույն բանը, սակայն Կարինե Սոբչենկոյի նկատմամբ նախաքննության ժամանակ կատարված ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունը բավարար է, այդ փորձաքննությամբ Կարինեի մոտ ախտորոշվել է՝ «անձի էմոցիոնալ անկայունության խանգարում»: Փորձագիտական եզրակացությամբ՝ ախտորոշված խանգարումը փորձաքննվողի մոտ այն աստիճանի չէ, որ զրկի նրան իր գործողությունները ղեկավարելու ունակությունից: Դատախազն ու քննիչը դատահոգեբանական փորձաքննության անցակացումը տվյալ գործով աննպատակահարմար են համարել…

Կարինե Սոբչենկոն փորձագիտական եզրակացությամբ ճանաչվել է մեղսունակ, մասնագետները եզրակացրել են, որ նա կարող է մասնակցել դատաքննչական գործողություններին: Այնպես որ, ըստ մեղադրող դատախազի, ամբաստանյալի նկատմամբ դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու կարիք չկա:

Տուժողի իրավահաջորդը պաշտպանի միջնորդության մեջ տեսավ ամբաստանյալին պատասխանատվությունից ազատելու փորձ, նա զայրացավ. «Սաղ շինծու գործ ա, ի՞նչ հիվանդ, էդիկա՞ հիվանդ…»:

Պաշտպան Մանուչարյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Չէի ուզում կոշտ հայտարարություններ անել, բայց ստիպված եմ: Այս գործով թերի նախաքննություն է կատարվել, դատախազական վերահսկողությունը ևս եղել է թերի… Քննիչը փորձագետներին լրիվ տեղեկատվություն չի ներկայացրել գործի հանգամանքների վերաբերյալ…»:

Նախաքննական մարմնի աշխատանքի թերությունների մասին հայտարարությանը պաշտպանը միացրեց նաև Ավանի հոգեբուժական կլինիկայի վերաբերյալ իր վրդովմունքը:

Ըստ պաշտպանի՝ ինքը, որպես արտոնագիր ունեցող փաստաբան, հարցում է կատարել՝ Կարինե Սոբչենկոն կլինիկայում հաշվառվա՞ծ է, թե՞ ոչ, բայց կլինիկայից անհիմն մերժում է ստացել:

Ըստ պաշտպանի՝ նախկինում էլ նման խնդիր է ունեցել կլինիկայի հետ, դատի է տվել, ու դատարանը պարտավորեցրել է, որ կլինիկան դրականորեն պատասխանի փաստաբանի հարցմանը՝ տեղեկություն տրամադրի:

Ներկա գործով փաստաբանը միջնորդեց, որ դատարանը հարցում կատարի Ավանի հոգեբուժական կլինիկային՝ Կարինե Սոբչենկոյի վերաբերյալ: «Բայց ես նորից դատի եմ տալու այդ կլինիկային, դատական կարգով պահանջելու եմ, որ իմ հարցմանն ի պատասխան՝ տեղեկություն տրամադրեն իմ պաշտպանյալի վերաբերյալ»:

Պաշտպանը, փաստորեն, անվստահություն հայտնեց Կարինե Սոբչենկոյի նկատմամբ գործի նախաքննության ժամանակ կատարված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությանը, որով Սոբչենկոն մեղսունակ է ճանաչվել:

Պաշտպանը նշեց նաև, որ հետագայում անդրադառնալու է նաև մեղադրական եզրակացության թերություններին, որտեղ «միտումնավոր կերպով չեն արծարծվել գործի փաստական բոլոր հանգամանքները», որպեսզի, ըստ պաշտպանի, Կարինե Սոբչենկոյի արարքը որակեն որպես դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը քննարկեց դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու՝ պաշտպանի միջնորդությունը և որոշեց բավարարել այն:
Ամբաստանյալ Կարինե Սոբչենկոյի նկատմամբ նշանակվեց դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննություն:

Դատական քննությունը կվերսկսվի այդ փորձաքննության եզրակացությունը դատարանում ստացվելուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում