Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Կարծում եմ, որ մենք ոչ մեկի ոտքի տակ էլ չպետք է լինենք»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

– «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած վերջին դրամահավաքը ցույց տվեց, որ սփյուռքն աստիճանաբար քիչ գումար է սկսում տրամադրել: Ինչո՞վ է սա պայմանավորված. գուցե պետք է արդեն ռազմավարությունը փոխել և սփյուռքից ընդհանրապես գումար չուզել:

– Ես Ձեզ հետ համաձայն չեմ, որովհետև խոսքը չի վերաբերում միայն «Հայաստան» հիմնադրամի ներդրումներին: Ընդամենը ամիսների ընթացքում 100 մլն դոլարի ներդրում կատարվեց Հայաստանում: Օրինակ` Դիլիջանի միջազգային դպրոցը, ավետարանականների` 13 միլիոնանոց Աջափնյակում, 1 միլիոնանոց մանկապարտեզը: Այնպես որ, պարտադիր չէ, որ գումարները գան «Հայաստան» հիմնադրամ, դա ուղղակի ձևերից մեկն է: Ես կարծում եմ, որ այս ամիսներին տասնյակ միլիոնների ներդրումներ են կատարվել Հայաստանում:

– Իսկ վերջին հեռուստամարաթոնին գումարի քիչ հավաքելը ինչո՞վ է պայմանավորված:

– Ասեմ, որ ռուսական մասն այստեղ չկար: Ամեն տարի Ռուսաստանը 10-15 մլն դոլար է հավաքում, իսկ սա զուտ ամերիկյան ու եվրոպական հավաքագրված գումարներն էին: Բայց ինձ համար կարևորն այն է, որ տարեցտարի մասնակիցների թիվն է ավելանում, իսկ դա նշանակում է, որ մարդն այդ պահին իրեն համարում է հայկական շարժան մաս:

– Իսկ ռուսական սփյուռքի այս անգամվա պասիվությունն ինչո՞վ է պայմանավորված: Ի վերջո, մեր գործարարների մեծ մասը հենց Ռուսաստանում են:

– Ռուսաստանի գործարարներից ամեն մեկն արդեն յուրօրինակ ու հետաքրքիր և կարևոր ծրագրեր ունի: Օրինակ՝ Սերգեյ Համբարձումյանը, Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Գենադի Ստեփանյանը: Մեկը Ղարաբաղում դպրոց է կառուցում, մյուսն` ուրիշ բան: Օրինակ` 50 տուն կառուցելը միլիոնավոր դոլարներ արժե, 3-4 անգամ ավելի, քան «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնում է: Ես չէի ասի, որ ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցների ուշադրությունը պակասել է մեր հայրենակիցների հանդեպ: Վերցրեք, թե տարեկան ՀՀ-ում քանի եկեղեցի է կառուցվում, և այդ բոլորը մեր հայրենակիցների ուժերով է արվում:

– Ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ սփյուռքը կենտրոնացվեր ՀՀ զարգացման, մտքերի գեներացման համար: Այսինքն՝ դրսում լավագույն համալսարաններում սովորած հայեր բերել և կենտրոնացնել ՀՀ-ում:

– Ես կարծում եմ, որ ձեր ասածի ամենավառ ապացույցն այն է, որ մենք ամեն տարի գումարում ենք 5-7 մասնագիտական համաժողովներ: Այդ մասնագիտական համաժողովների նպատակը հենց սփյուռքի մտքի գեներացմանն է ուղղված, թե դրսում ինչ կարևոր ու անհրաժեշտ նորություններ կան, որ տեղափոխվեն Հայաստան, որ սովորեն մերոնք, մեր մասնագետները տեղյակ լինեն այդ ամենին: Օրինակ` կարդիոլոգների, ճարտարապետների, բիզնեսմենների համաժողովները:

– Համաժողովից դուրս դրանք արդյո՞ք կարողանում են ռեալիզացվել:

– Սրանք հիմք են դնում նոր ծրագրերի իրականացմանը: Ճարտարապետների համաժողովից հետո Հայաստանում ամենաքիչը 7-8 ճարտարապետական գրասենյակներ բացվեցին: Այսօր նրանք զբաղվում են մեր սեյսմակայունության խնդիրներով, մեր նորմատիվներով, զբաղվում են վթարային շենքերի, վերելակների հարցերով, որոնց մասին մենք ամեն օր չենք գոռում, բայց նրանք մեր մասնագետների հետ միասին աշխատում են: Այսօր Դուք չեք գտնի մի ոլորտ, որտեղ սփյուռքահայը ներթափանցած չլինի: Նույնիսկ Նոր տարվա ցուցահանդեսի կազմակերպումը Հյուսիսային պողոտայում սփյուռքահայերն են անում: Այսինքն՝ այն մշակույթը, որը Եվրոպայում կամ Արևմուտքում մշակված է, նրանք քիչ- քիչ բերում են Հայաստան:

– Կարծիք կա, որ այս տարի պետք է ոչ թե ճանապարհաշինությանը գումարներ տրամադրվեին, ի դեպ` ավելի շատ դուրսը կաջակցեր, եթե այդ աջակցությունն ու գումարն ուղղվեր սիրիահայերի համար բնակարանաշինությանը: Արդյո՞ք չեք կիսում այդ կարծիքը:

– Իհարկե չեմ կիսում: Կան ազգային անվտանգության, պաշտպանության խնդիրներ և կան առօրեական հարցեր: Մեզ համար ռազմավարական խնդիրը ճանապարհն է, անվտանգության, մեր ապահովության հարցն ամեն ինչից վեր է: Երբ օգոստոսին ադրբեջանցին փորձում էր մեր սահմանում պատերազմական իրավիճակ ստեղծել, հիշեք, թե ինչ կատարվեց, ամբողջ ժողովուրդն ինչպես համախմբվեց: Կարևորը սահմանների ապահովությունն է, մենք պետք է հիշենք, որ գործ ունենք թշնամու հետ, ու մեր կռիվը դեռ ավարտված չէ: Հետևաբար, ավելի կարևոր հարց, քան Ղարաբաղի անվտանգության հարցն է, հայ ազգը չունի: Իսկ դրան ածանցվող հարցը, իհարկե, սիրիահայերն են, թե ինչպես ինտեգրենք, ինչպես պահենք, ինչպես օգնենք, բայց պետական քաղաքականությունն այս առումով այսօր շատ հստակ է՝ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանք Հայաստանում իրենց շատ ավելի լավ զգան, քան որևէ երկրում: Բնակարանաշինությունը բոլորիս խնդիրն է: Այնպիսի ընտանիք չկա, որ աճելով բնակարանի կարիք չունենա: Համենայնդեպս, սիրիահայերից ոչ մեկը փողոցում չի հայտնվել, նրանք ապրում են վարձով, գնում են բնակարաններ, իսկ ով էլ չունի, քայլ առ քայլ այդ հարցը կարելի է լուծել:

– ԱԺ-ն վավերացրեց ԵՏՄ-ի անդամակցության փաստաթուղթը, որին հետևեցին ՀՀԿ-ական պատգամավորների արտահայտությունները՝ «մենք պետք է ռուսի լծի տակ լինենք»: Արդյոք կիսո՞ւմ եք այս տեսակետը, մտավախություն չունե՞ք, որ մենք ինքնիշխանության կորստի ենք գնում:

– Ես կարծում եմ, որ մենք ոչ մեկի ոտքի տակ էլ չպետք է լինենք: Ես չգիտեմ, թե դա ում արտահայտությունն է, եթե նույնիսկ արել են, ապա ես դա չեմ կիսում: Մենք ինքնիշխան, ժողովրդավարական պետություն ենք և այդ պետությունը դառնալու ճանապարհին, իհարկե, դեռևս շատ խնդիրներ ունենք լուծելու, բայց անկախությունը այն ազգային, անկրկնելի արժեքն է, որ ոչնչի հետ փոխել չի կարելի և չենք էլ փոխում: Եթե Դուք ուշադիր լսել եք Վլադիմիր Պուտինի ուղերձը ժողովրդին ու պառլամենտականներին, ապա նա այնտեղ առանձին, հստակ մի քանի անգամ կրկնում է, որ ԵՏՄ-ի ստեղծումը որևէ մեկի սուվերենության վրա չի ազդում: Երբեմն զարմանում եմ, որ մենք այսքան շատ ենք աղմկում այս հարցի շուրջ: Մենք 1992թ. անկախությունից ամիսներ հետո արդեն ռազմաքաղաքական դաշինք կնքեցինք Ռուսաստանի հետ, որովհետև մենք շատ լավ հասկանում էինք, որ մեր անվտանգության հարցերը գլխավորն են, և այդ պատճառով է, որ արեցինք ամեն ինչ, որպեսզի այդ դաշինքը շարունակական դառնա: Ոնց կարելի է, օրինակ, դաշինքից հրաժարվել և տնտեսությունը, շուկան, որի հնարավորությունները 200 մլն է դառնում, չօգտագործել: Իսկ որպես սփյուռքի նախարար ինձ համար ամենաընդունելի պայմանագիրն է, քանզի 2,5 մլն հայ է ապրում այդ տարածքում: Իսկ Դուք մտածե՞լ եք, թե մեր հայերի վիճակը ինչքանով է բարելավվել, ինչքանով են նրանք ինքնավստահ դարձել, որովհետև նրանք արդեն այն միգրանտները չեն, որոնք ամեն օր կարող են ենթարկվել վերադարձման ճնշումների: Սա ևս մենք պետք է հաշվի առնենք յուրաքանչյուր արտահայտություն անելուց առաջ: Ես չեմ կարծում, որ ԵՄ ցանկացած երկիր իր սուվերենությունը կորցրել է մտնելով ԵՄ մեջ:

– Բայց Պուտինը միանձնյա քաղաքական գործիչ է, և այսօր Ղազախստանն ու Բելառուսն իրենց դժգոհությունն են հայտնում հենց նրա վարած քաղաքականությունից:

– Այլ բան է, որ կարելի է կլոր սեղանի շուրջ հավասար իրավունքով նստել, քննարկել այն բոլոր հարցադրումները, որոնք մտահոգում են: Ընդհանրապես, մենք պետք է մի բան շատ լավ հասկանանք, թե ինչ է նշանակում համաձայնություն, ինչ է նշանակում պայմանագիր: Դա չի նշանակում, որ դիմացինը ամեն ինչ պետք է զիջի քեզ: Պետք է համաձայնության գալ: Մեզ հայերիս թվում է, որ եթե մենք ինչ-որ բան պայմանավորվում ենք, ուրեմն ամեն ինչ պետք է ի շահ հայերիս լինի: Այդպես չի լինում, մենք պետք է դա շատ լավ հասկանանք: Դրանք համաձայնությունների, կոմպրոմիսների գալու հետևանք են: Դրա համար էլ երկար բանակցություններ են տեղի ունենում, ոչ թե մեկ րոպեում մի քայլ է արվում: Ես կարծում եմ, որ ավելորդ են այդ մտահոգությունները, և մեզ միշտ հարց պետք է տանք, թե ով է մեզ գազ տալու, ով է մեր սահմանների պահպանության հարցում մեզ օգտակար լինելու: Ով էլ որ լինի` նրա հետ պետք է ակտիվ և կառուցողական գործունեություն ծավալել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում