Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի կենտրոնում՝ երկաթուղային կայարանի մոտ, վթարի է ենթարկվել ուղղաթիռ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով մայրաքաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչներին:
Ըստ այդ տեղեկության՝ պատահարը տեղի է ունեցել Լոնդոնի կենտրոնում տեղակայված Ուոքսհոլ կայարանի մոտ:
Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը բախվել է շինարարական կռունկին: Պատահարի ականատեսները հաղորդում են, որ վթարի վայրում հրդեհ է սկսվել:
Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ուղղաթիռի ընկնելու հետևանքով վնասվել է երկու ավտոմեքենա:
Զոհերի և տուժաների մասին դեռևս տեղեկատվություն չկա:
Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության և ոստիկանության մեքենաներ: