Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արցախը անջատեցինք մեզնից. Վախենում եմ՝ 18 թիվը կրկնվի. Սասուն Միքայելյան

«Վախենում եմ, որ կկրկնվի 18 թվականը. Արցախը մենք անջատեցինք մեզնից՝ մտնելով ԵՏՄ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սասուն» ջոկատի հիմնադիր-հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ազատամարտիկների համախմբմանը:

Նա նշեց, որ իրավունք չունեն չհամախմբվելու նման իրավիճակում: «Եթե մենք էլի հանկարծ ժողովրդին հանեցինք, թողեցինք փողոցում, էլ ոչինչ չենք կարող անել: Ինչպես սպարապետն էր ասում՝ ով ոնց ուզի գլուխներս կխուզի»,- ասաց նա:

Նա նշեց, որ ինքը ևս մտահոգ է, որ ՀՀ իշխանությունները զիջումների կգնան Լեռնային Ղարաբաղի հարցում: «Ես էլ եմ մտահոգ, որովհետև մենք այսօր Արցախը թողել ենք ուրիշի, օտարի հույսին: Մենք Արցախը մեզանից անջատել ենք ԵՏՄ մտնելով, հասկանո՞ւմ եք: Արցախն այսօր ուրիշ հանրապետություն է: Այսինքն՝ մենք փաստացի ֆիքսեցինք ամբողջ աշխարհում, որ Արցախը Հայաստանի Հանրապետության սահմանում չէ: Նազարբաևը հայտարարեց, թե ճշտել են՝ արդեն սահմանների հետ կապված պրոբլեմ չունեն: Բնական է, ես էլ եմ մտահոգ, համոզված եմ, որ մենք խնդիր կունենանք: Վախենում եմ, որ 18 թիվը կրկնվի, որովհետև 18 թվականին նման ներքաղաքական վիճակ է եղել, սխալ վարած արտաքին քաղաքականություն դրա հետևանքով, և այսօր, երբ շատ մարդիկ գոռում-գոչում են, որ անվտանգության երաշխավորն է ԵՏՄ-ն, ես դրանում համոզված չեմ, որովհետև 15 թվականին ռուսները գնացին հասան մինչև Էրզրում, ես միշտ կրկնում եմ, որ միլիոնուկես զենք տվին թուրքերին, միլիոնուկես հայ փրթվավ»,- մեկնաբանեց Սասուն Միքայելյանը:

Նա ազատամարտիկների նկատմամբ բռնությունները վախի մթնոլորտի ամրապնդման փորձ որակեց: «Նույն բանը եղավ 2008թ., երբ ինչ-որ բան պիտի կատարվի, մի բան ուզում են անեն այս իշխանությունները, ես չեմ ասում հենց Արցախի հարցի հետ կապված, տարօրինակ է, հասկանում եք: Ու չի կանխվում իշխանությունների կողմից: Միայն սուտ հայտարարություններ»,- նշեց Սասուն Միքայելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում