Բրազիլական Globo հեռուստաալիքի նկարահանող խումբը երեկ հայտնվել էր նրանց դերում, ում մասին ռեպորտաժ էր պատրաստում. Հեռուստատեսության աշխատակիցներին թալանել են հենց գողության մասին նյութ պատրաստելիս, հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Լրագրողը, օպերատորն ու ասիստենտը ժամանել էին ռեպորտաժ նկարահանելու մի հրուշակեղենի խանութի մասին, որը վերջին 15 տարում 38 անգամ թալանվել էր: Վերջիններիս բախտը չէր բերել, քանի որ եկել էին հենց այն պահին, երբ կատարվում էր 39-րդ թալանը, իսկ հանցագործները պատանդ էին վերցրել մի քանի այցելուի և ծառայողներին:
Արդյունքում՝ լրագրողներին թիրախի տակ էին պահել նրանց իսկ ավտոմեքենայում, վերջում նրանցից խլել էին փողերն ու արժեքավոր իրերը և հեռացել թալանված ավտոմեքենայով:
Մի քանի ժամ անց ոստիկաններին հայտնի էր դարձել գողություն կատարած անձանց ինքնությունը և հաջողվել էր ձերբակալել նրանց:









































