Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Անամոթություն

Միգրացիայի հարցերով պետական կոմիտեի ղեկավար Գագիկ Եգանյանը հայտարարել էր, որ հունվարի 1-ից հեշտացվում են Ռուսաստանում աշխատելու մեկնող հայ միգրանտների պայմանները, նրանք ազատվում են նաև ավելորդ տուրքից, որը նրանց գրպանում կպահի մոտ 20 միլիոն դոլար:

Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության դժգույն հեռանկարում Հայաստանի իշխանություններն արտագնա աշխատողների գայթակղության գործոնը բավական հաճախ են շահարկում, ինչը, ըստ էության, ԵՏՄ անդամակցության անարժանապատիվ գործընթացի ամենաամոթալի դրվագներից մեկն է: Ըստ էության ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները խոսում են արտագնա աշխատանքի, այսինքն՝ Հայաստանից Հայաստանի քաղաքացիների հեռանալու պայմանները բարելավելու մասին: Սակայն անգամ այս անարժանապատիվ քարոզչությունը չի համապատասխանում իրականությանը, մի շարք գործոններ նկատի ունենալով: Նախ՝ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների մեծ մասը այնտեղ աշխատում է առանց գրանցման, ինչը, այսպես ասած, թաքնված զբաղվածության ոլորտից է, և որը բնորոշ է կոռուպցիոն տնտեսություններին, ինչպիսին են և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի տնտեսությունները:

Այսինքն՝ պայմանների դյուրինացման մասին հայտարարությունները վերաբերում են աշխատանքային միգրանտների փոքր մասին միայն: Ավելին՝ հունվարի 1-ից հետո այդ մարդկանց համար բարդություններ կարող են սկսվել, քանի որ Ռուսաստանում լարվում է սոցիալ-տնտեսական վիճակը, և, բնականաբար, իշխանությունները ձգտելու են, այսպես ասած, օպտիմալացնել ֆինանսական շրջանառությունը և այնպես անել, որ հնարավորինս քիչ գումարներ հայտնվեն, այսպես ասած, տրանսֆերտի ենթակա կարգավիճակում: ՌԴ իշխանություններն արդեն իսկ մի շարք քայլեր կատարել են՝ սահմանափակումներ մտցնելով Ռուսաստանում աշխատանքային միգրացիայի տարբեր ոլորտներում՝ միգրանտների քանակի և հնարավորությունների կապակցությամբ և նախապատվություն տալով Ռուսաստանի քաղաքացիներին:

Սրանից պետք է եզրակացնել, որ հունվարի 1-ից առավել հավանական է, որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողները ոչ թե Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից կշահեն, այլ կարող են շահելու հույս ունենալ ՌԴ քաղաքացի դառնալու դեպքում: Եվ սա նաև զրոյացնում է ոչ միայն անօրինական, այլ նաև օրինական աշխատանքի անցածների, այսպես ասած, դյուրինացված կարգավիճակը, որովհետև երկու դեպքում էլ հրատապ է դառնում ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելը՝ ապահովության համար: Եվ եթե 2013 թվականին ՌԴ քաղաքացիություն է ձեռք բերել Հայաստանի 12 հազար քաղաքացի, ապա 2015 թվականից այդ թիվը, ամենայն հավանականությամբ, առնվազն կկրկնապատկվի:

Այս ամենին գումարվում են Ռուսաստանի տնտեսական բարդություններն ընդհանրապես, ինչը նշանակում է սոցիալական վիճակի վատթարացում և աշխատատեղերի կրճատում Ռուսաստանում: Այսինքն՝ ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշների նվազում, ինչը, այսպես ասած, օբյեկտիվ բարդություններ է առաջացելու արտագնա աշխատանքի մեկնողների համար:

Ասել է թե՝ Հայաստանի քաղաքացիներին անարժանապատվորեն, անամոթաբար մատուցվող խայծը, որ նրանք կարող են ավելի հեշտ պայմաններով մեկնել Ռուսաստան աշխատելու, իրականությանը ըստ էության չի համապատասխանում և ընդամենը մշակված քարոզչական հնարք է, որի նպատակն է լեգիտիմացնել ԵՏՄ-ի անդամակցության քաղաքական կոնսենսուսային որոշումը, հետո ասելու համար, որ Հայաստանի ապագայի դեմ կայացված այդ որոշումը քաղաքացիների կամքն է, և հասարակության մեծ մասը հենց դա է ուզում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում