«ՔՊՌ»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը խոսել է «Մարսել»-ի հարձակվող Լոիկ Ռեմիի ու «Ռեն»-ի կիսապաշտպան Յան Մվիլայի հավանական տրանսֆերների մասին:
«Ռեմին արդեն բուժզննում է անցել: Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք պայմանագիրը կնքելուն: Նա հիանալի ֆուտբոլիստ է: Նա մեծ ներուժ ունի, որ դառնա ԱՊԼ-ի աստղերից մեկը:
Մվիլան խաղացել է ԱՊԼ-ում մեկ-երկու տարի առաջ ու հիանալի էր նայվում: Մեկ տարի առաջ «Ռեն»-ը հրաժարվեց նրա տրանսֆերը վաճառել անգլիական ակումբներից մեկին 28 մլն ֆունտի դիմաց: Օգոստոսին էլ «Տոտենհեմ»-ը առաջարկել էր 15 մլն ֆունտ: Կարծում եմ՝ այս խաղացողի տեղափոխությունը մեր ակումբ հնարավոր է», – Ռեդնապի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Նշվում է, որ Ռեմիի տրանսֆերի դիմաց «ՔՊՌ»-ն պատրաստ է վճարել 8, իսկ Մվիլայինի դիմաց 7 մլն ֆունտ:









































