Մոնրեալի համալսարանի պրոֆեսոր Սիմոն Լուին իր առջև խնդիր է դրել պարզել, թե ինչպես են մեծահասակների համար ֆիլմերն ազդում մարդու ինտիմ կյանքի վրա: Արդյունքները զարմանալի են: Նա չի հանդիպել գեթ մեկ տղամարդու, ով երբեք հետաքրքրված չլինի պոռնոգրաֆիայով: Ավելին, պարզվել է, որ ամուրի տղամարդիկ շաբաթական երեք անգամ 40 րոպե են ծախսում պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտերլու համար, իսկ ամուսնացածները դա ավելի քիչ են անում, սակայն դրանից չեն խուսափում:
Ուսումնասիրության սկզբնական նպատակը պոռնոգրաֆիկ ֆիլմեր նայող և չնայող տղամարդկանց ինտիմ կյանքերի համեմատումն էր: Սակայն այդ ուսումնասիրությունը տապալվեց, քանի որ չհայտնաբերվեց և ոչ մի տղամարդ, ով իր կյանքում երբեք պոռնոգրաֆիա նայած չլիներ: Չնայած կանայք այդ զբաղմունքն ամոթալի և ոչ հրապուրիչ են համարում, տղամարդիկ համոզված են, որ դրանում ոչ մի վատ բան չկա:







































