Բելգիայի ռազմական C-130 «Հերկուլես» BBC-ն, որում գտնվել է նաև Agusta A-109 շտապ օգնության ուղղաթիռը, ուղևորվել է Մալի BBC «Մելսբուրկ» կետից: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով տեղի մամուլը:
Մալիում իրականացվող գործողությունների ընթացքում Ֆրանսիային նյութատեխնիկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ գումարված նիստի ընթացքում Բելգիայի կառավարությունն այսօր որոշում ընդունեց աֆրիկյան երկիր ուղարկել ևս մեկ «Հերկուլես»: Մինչ այժմ այն գտնվում էր Չադում և արդեն պետք է ուղևորվեր Մալի:
Թռչող սարքի սպասարկման և պահպանման համար չորեքշաբթի օրն այստեղ կտեղափոխվեն 70 բելգիացի զինծառայողներ: Սակայն, ինչպես ավելի վաղ հայտարարել է Բելգիայի արտգործնախարարը, երկիրը մտադիր չէ իր զինվորներին Մալի ուղարկել՝ մասնակցելու ռազմական գործողություններին:









































