Մոնակոյի իշխան Ալբերտ Երկրորդը շահել է զրպարտության մասին դատական գործն ընդդեմ Sunday Times բրիտանական թերթի, որը ներողություն է խնդրել միապետից և ֆինանսական փոխհատուցում կտրամադրի նրան, հաղորդում է Associated Press-ը:
Թերթի դեմ հայցը ներկայացվել էր 2011թ. հուլիսին: Հայցի պատճառ էր հանդիսացել թերթի անհիմն տեղեկատվությունն այն մասին, որ իշխանի ապագա կինը` Շարլենը, համաձայնել է ամուսնանալ նրա հետ գումարի պատճառով: Հաղորդվել էր նաև, որ Ալբերտն իբրև թե վերցրել է կնոջ անձնագիրը, որպեսզի նա չհեռանա Մոնակոյից:
Իշխանի փաստաբանը հաղորդել է, որ թերթն ընդունել է տեղեկատվության անհիմնավորված լինելը: Փաստաբանի խոսքերով` թերթն արդեն ներողություն է խնդրել իշխանից և համաձայնել է վճարել փոխհատուցում բարոյական վնասի և դատական ծախսերի դիմաց









































