Եգիպտոսի արտաքին և ներքին պարտքը հասել է աննախադեպ չափերի և պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 240 միլիարդ դոլարը: Այս մասին հաղորդել է երկրի Կենտրոնական բանկը:
Բանկի տվյալների համաձայն` սեպտեմբերի վերջին Եգիպտոսի արտաքին պարտքը կազմել է 205 միլիարդ դոլար, որից 81 %-ը կազմում են կառավարության ֆինանսական պարտականությունները, 14 %-ը` Ազգային ներդրումային բանկի պարտքը, 5%-ը` տնտեսական տարբեր ինստիտուտների պարտքը:
Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա սեպտեմբերի վերջի դրությամբ այդ թիվը կազմել է 34.7 միլիարդ դոլար:
Այս ֆոնին այսօր երկրում գրանցվել է արժույթի նվազագույն փոխարժեքը դոլարի նկատմամբ:







































