Ֆրանսիայի հյուսիսում և արևելքում անցած գիշեր տեղացած առատ ձյունը մի շարք քաղաքներում և խոշոր ավտոմայրուղիներում դժվարացրել է ճանապարհային երթևեկությունը: Տարերքի իշխանության ներքո է ֆրանսիական 27 դեպարտամենտ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Առավել դժվարին վիճակում է Լիոնը, որտեղ գիշերը գրանցվել են 5 սմ տեղումներ: Երթևեկության հետ դժվարություններ են առաջացել նաև Լիլում: Մետրոն և տրամվայներն աշխատում են սովորական ռեժիմով:
Տարերքը հարվածել է նաև մայրաքաղաքին, սակայն այստեղ ձյունը գրեթե միանգամից վերածվել է անձրևի, ինչի շնորհիվ չեն գրանցվել լուրջ հետևանքներ: