Աշխարհի չորրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հանդես կգա Brasil Open մրցաշարում, որը տեղի կունենա 2013թ. փետրվարի 11-18-ը՝ Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում:
Marca-ն տեղեացնում է, որ Նադալը պաշտոնապես հայտարարել է մրցաշարին իր մասնակցության մասին և այդ մասին տեղյակ պահել նաև մրցաշարի տնօրեն Լուիշ Ֆելիպե Տավարեշին:
Հիշեցնենք, որ 2005թ. Նադալը դարձավ Brasil Open-ի հաղթող: Իսպանացին, ով այդ ժամանակ 18 տարեկան էր, առավելության հասավ իր հայրենակից Ալբերտո Մարտինի նկատմամբ:







































