Հյուսիսային Կորեան փետրվարի 13-ին ծրագրում է մեծամասշտաբ համաներում հայտարարել՝ նվիրված երկրի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ծննդյան օրվան: Այս մասին գրում է Interfax-ը՝ հղում կատարելով հյուսիսկորեական ԶԼՄ-ներին:
Հանցագործներին պատրաստվում են ազատ արձակել «մարշալ Կիմ Չեն Ինի ողորմածությամբ», ով երկրի ներկայիս ղեկավարն է:
Սպասվում է, որ համաներման մասշտաբները կլինեն նախորդի չափ, որը նվիրված էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակին ու Կիմ Չեն Իրի 80-ամյակին:
Չնայած այն բանին, որ պաշտոնապես չեն հրապարակվել համաներման արժանացող մարդկանց տվյալները, փորձագետները նշում են, որ խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է:
Միևնույն ժամանակ, փորձագետների կարծիքով` ներկայիս համաներումը պետք է տարածվի աշխատանքային ճամբարներում գտնվող սովորական բանտարկյալների վրա, որոնք նախորդ համաներման ժամանակ ազատ չեն արձակվել:










































