Նյու Յորքի դպրոցների վարորդների արհմիությունը հայտարարել է վաղը գործադուլ անելու մասին: Պատճառը քաղաքի իշխանությունների հետ անհամաձայնությունն է աշխատաննքի անվտանգության հարցերի վերաբերյալ,- գրում է AFP-ն:
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը «ցավալի» է անվանել պատրաստվող գործադուլի մասին տեղեկությունը՝ հայտարարելով, որ այդկերպ «խաղում են 152 հազար աշակերտների ու նրանց ընտանիքների ճակատագրի հետ, որոնք ամեն օր հույս են դնում դպրոցական ավտոբուսների ծառայության վրա»:
Քաղաքի ղեկավարությունը արդեն մի շարք միջոցառումներ է ձեռնարկել վաղը դպրոցականների ու նրանց ծնողների վիճակը թեթևացնելու համար:
Ծրագրվում է անվճար բաժանել մետրոյի կտրոններ, ինչպես նաև փոխհատուցել ծնողների՝ երեխային տնից դպրոց տաքսիով կամ անձնական ավտոմեքենայով հասցնելու ծախսերը։









































