Ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասը՝ «Աստղային պատերազմների» առաջին 6 մասերի ստեղծողը, խոստովանել է, որ դեռ չի տեսել նոր՝ թվով 7-րդ «Աստղային պատերազմների» թրեյլերը, որը կոչվում է «Ուժի արթնացում»:
«Աստղային պատերազմներ. ուժի արթնացում» ֆիլմի ստեղծողները նոյեմբերի վերջին ներկայացրել են ֆիլմի առաջին թրեյլերը: Տեսագրությունը հրապարակվել էր ֆիլմի պաշտոնական կայքում: 1 շաբաթում այն դիտվել էր ավելի քան 72 մլն անգամ:
«Ոչինչ չգիտեմ այդ մասին: Ես այն դեռ չեմ տեսել, քանի որ չեն ցուցադրել կինոթատրոնում: Ինձ դուր է գալիս գնալ կինո ու նայել ֆիլմն ամբողջությամբ: Ես ծրագրում եմ տեսնել այն, երբ լույս կտեսնի»,- ասել է Լուկասը New York Post-ին տված հարցազրույցում:










































