Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց 18 ամսվա աշխատավարձերը: Նրանց նախ մոտեցավ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ապա գործարանի տնօրեն Ռուբիկ Սաղաթելյանը․ նաիրիտցիները երկուսին էլ չցանկացան լսել՝ հայտարարելով, որ իրենց պահանջը Հովիկ Աբրահամյանին է ուղղված, և հենց նրան էլ ուզում են հանդիպել:
Մի քանի ժամ սպասելուց հետո նաիրտցիներին խոստացան, որ վարչապետը կընդունի իրենցից հինգին: Մինչև երեկոյան ժամը 18-ը սպասելուց հետո նաիրիտցիները հեռացան՝ այդպես էլ չհանդիպելով վարչապետին: Նրանք վաղն առավոտյան կրկին կլինեն Կառավարության շենքի դիմաց:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում։









































