Հունվարի 14-ին, ժամը 10.50-ին, Երևանի Աթենքի փողոցում` «Հրազդան» մարզադաշտի մոտ, իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:










































