Անցած երեկոյան Բրոդվեյում կայացել է «Փիղ մարդը» (The Elephant Man) ներկայացման պրեմիերան՝ Բրեդլի Կուպերի մասնակցությամբ: Նա մարմնավորել է մարմինը հրեշային դեֆորմացիաների ենթարկող հազվագյուտ հիվանդությամբ տառապող սարսափելի տգեղ անգլիացու: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Ներկայացման նոր տարբերակը բեմադրել է ռեժիսոր Սքոթ Էլլիսը: Կուպերի հետ ներկայացման մեջ ներգրավված են եղել Պատրիսիա Կլարկսոնը, Ալեսանդրո Նիվոլան:
«Փիղ մարդը» պատմություն է, որը հիմնված է 19-րդ դարի բրիտանացի Ջոզեֆ Մերիկի կենսագրության վրա, որն այդ մականունն ստացել է իր մարմնի արատի պատճառով:























































