Պրահայի ազգային թանգարանում հին ցուցափեղկերի ապամոնտաժման ժամանակ հայտնաբերվել է գրություն, որը թողել էին արհեստավորներն ավելի քան 100 տարի առաջ: Այս մասին հայտնում է Չեխիայի ռադիոն:
Հաղորդվում է, որ գրությունը բողոք է աշխատավարձերի չվճարման մասին:
Հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչը նշել է, որ նրանք չեն կարողացել գործատուից ստանալ աշխատած գումարը, քանի որ ըստ ամենայնի աշխատել են անօրինական:
Հաղորդագրությունը գրվել է 1899 թվականի դեկտեմբերի 23-ին, 4 աշխատողների կողմից: Գրությունը թանգարանի վերակառուցումից հետո կընդգրկվի նոր ցուցադրություններում:









































