«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ Ռադամել Ֆալկաոն չի կարող տեղ զբաղեցնել «կարմիր սատանաներ»-ի հիմնական կազմում: Հոլանդացի մասնագետը նշել է, որ կոլումբիացի ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր Լիգայի հանդիպումներին կարող է մասնակցել ընդամենը 20 րոպե` արագության պատճառով:
«Ինձ չի անհանգստացնում, թե ինչ է մտածում Ֆալկաոն թիմում իր դերակատարության մասին: Նա պետք է հետևի իմ փիլիսոփայությանը: Հենց դրա համար էլ ես այստեղ եմ:
Ես ընտրել եմ Ֆալկաոյին, չնայած այն փաստին, որ նա Պրեմիեր լիգայում չի կարողանում խաղալ 20 րոպեից ավելի: Այստեղ տեմպը շատ բարձր է»,- Daily Mail-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:






































