Առնվազն 30 հումանիտար կազմակերպություններ երկրներին կոչ են անում ընդունել 180 հազար փախստականի Սիրիայից: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի փասխտականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությանը:
Սիրիայի հարևան երկրները 2011 թ. հակամարտության սկզբից ավելի քան 3,2 մլն փախստականի են ընդունել:
«Վերջին երեքուկես տարվա ընթացքում Սիրիայի հարևան երկրները ընդունել են փախստականների, սակայն այդ իրավիճակը լրջորեն անդրադառնում է նրանց ենթակառուցվածքի և պետական ծառայությունների աշխատանքի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:
Վարչության տեղեկությամբ՝ սիրիացի փախստականների թիվը մինչև 2015 թ. ավարտը կարող է ավելանալ մինչև 3,6 մլն մարդով:









































