Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ-Ջաֆարին հույս է հայտնել, որ երկրի բանակը մինչև 2016 թվականը կկարողանա լիովին ոչնչացնել ԴԱԻՇ-ի զինյալներին, որոնք այժմ տեղակայված են Իրաքի և Սիրիայի տարածքում: Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ կոալիցիոն ուժերի կողմից անցկացվող ռազմական գործողությունները զինյալների ոչնչացման նպատակ են հետապնդում:
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը ձևավորվել է 2003 թվականին Իրաքում: Այս տարվա հունիսի վերջին ԴԱԻՇ-ը հայտարարեց իր վերահսկողության տակ գտնվող իրաքյան և սիրիական տարածքներում «իսլամական խալիֆայության» ստեղծման մասին: Իրաքի իշխանությունները դիմեցին միջազգային հանրությանը՝ այդ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հարցում օգնելու խնդրանքով:









































