Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթի մերձակայքում այս գիշեր մահացել է նախարար Աբդալլա Բախան՝ հայտնում է Sky News Arabia-ն:
Հեռուստաալիքի թղթակիցը հայտնել է, որ նախարարն ընկել է գնացքի տակ՝ զննելով պատգամավոր Ահմադ Ազ-Զայիդիի մահվան վայրը, որը խեղդվել էր նոյեմբերի 9-ին:
60-ամյա Բախան 2004-ից զբաղեցնում էր Մարոկկոյի «Արդարություն ու զարգացում» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը:
Հավանաբար երկրի կառավարության նախագահը չեղյալ կհայտարարի Ֆրանսիա կատարելիք այցը՝ սգո արարողությանը մասնակցելու համար:








































