Իրանի ԱԳՆ խորհրդական Դավուդ Մուհամադ Նեյան հայտարարել է, որ Իրանը միջուկային ծրագրի հարցով բանակցությունների նոր փուլ կմտնի ճանապարհային քարտեզով: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Ելույթ ունենալով Համդան քաղաքի համալսարանի ուսանողների առջև՝ Նեյան նշել է, որ նոր փուլը անխուսափելիորեն կբացահայտի բանակցող կողմերի միջև տարաձայնությունները: Նրա խոսքերով՝ Իրանը բանակցությունների հենց սկզբից ձգտում է հետևել փոխշահավետության սկզբունքին, քանի որ դա ռացիոնալ մոտեցում է:
Նա նաև հաստատել է, որ բանակցություններում իրանական պատվիրակությունը կձգտի հասնել իր պահանջներին՝ չնահանջելով իր ոչ մի սկզբունքից:
Նեյան ենթադրել է, որ բանակցությունները արդյունքի չեն հանգեցրել Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի պատճառով՝ մասնավորապես հիշեցնելով բալիստիկ հրթիռներին առնչվող 1929-ի բանաձևը:








































