Ռուս նախկին լրտեսուհի Աննա Չապմանը փորձել է գայթակղել ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին: Այս մասին գրում է The New York Post-ը:
Հետախուզությանը մոտ աղբյուրի խոսքերով՝ Չապմանը և Սնոուդենը հանդիպել են միայն մեկ անգամ, որից հետո Չապմանը Twitter-ի իր էջում տեղադրել է հաղորդագրություն՝ ուղղված Սնոուդենին. «Սնոուդեն, դու կամուսնանա՞ս ինձ հետ»:
Աղբյուրը պնդում է, որ Սնոուդենին «գայղթակղելն» անհրաժեշտ էր նրան Ռուսաստանում պահելու համար:
ԱՄՆ-ում 2010-ին ձերբակալել են Չապմանին՝ Ռուսաստանի հետ անօրինական համագործակցության մեղադրանքով, և ուղարկել հայրենիք՝ փոխանակելով քաղաքացիների հետ, ովքեր մեղադրվում էին լրտեսության մեջ հօգուտ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի:




































