Թուրինի «Յուվենթուս»-ի կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է հայտնվել Գերմանիայում, հաղորդում է Tuttosport-ը:
Ըստ աղբյուրի՝ Մյունխենի «Բավարիա»-ն մտադիր է ձեռք բերել Իտալիայի ազգային հավաքականի 27-ամյա պաշտպանի տրանսֆերը:
Հաղորդվում է, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է անձամբ թիմի իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան:







































