Գերմանիայի քաղաքացիների մեծ մասը ցանկանում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջադրվի չորրորդ ժամկետում, հայտնում է Reuters-ը:
Համաձայն Emnid ընկերության հարցման՝ գերմանացիների 56%-ը կնախընտրեին, որ Անգելա Մերկելը մասնակցեր կայանալիք ընտրություններին: Սակայն հարցվածների մոտ 75%-ը կարծում է, որ կանցլերը կլքի իր պաշտոնը 2017-ին:





































